АРАКС АШОТОВНА ДАВТЯН
На
родная артистка Армении Аракс Давтян блистала на международных сценах мирового масштаба. Аракс Давтян родилась 22 апреля 1949 года в семье военного летчика;музыкальное образование получила в Ереванской государственной консерватории им. Комитаса. Она является первой советской певицей, котарая получила Гран-при на международном конкурсе им. Виотти в городе Верчелли(Италия) в 1986 году.Лирическое сопрано Аракс Давтян звучало более чем в 120 авторитетных концертных залах, таких как “Карнеги-холл” в Нью-Йорке,”Гаво” в Париже,”Концерт Гебау” в Амстердаме,”Сентр-холл” в Токио и т.д.Сотрудничала с такими выдающимися артистами как Риккардо Шайи,Геннадий Рождественский, Клаус Петер Флор,Елена Образцова ,Тамара Синявская,Владимир Спиваков,Константин Орбелян-младший., Оган Дурян и др.В 1988 г. в концертном зале “Концерт Гебау “в Амстердаме прозвучал “Реквием “ Дж.Верди(в классическом репертуаре это произведение считается одним из сложнейших в техническом отношении). Запись до сих пор хранится в архиве А.Давтян.Она также выступала в московском Большом театре по приглашению дирижера Альгиса Журайтиса в роли Виолетты в опере Дж.Верди “Травиата”. Великая певица также являлась превосходным педагогом:она преподавала вокал в Ереванской государственной консерватории им. Комитаса и явлалась профессором,а также вела мастер-классы в Москве. Аракс Давтян занималась активной концертной деятельностью и имела обширный репертуар,куда входили жемчужины армянской и русской классической музыки,а также произведения армянских современных композиторов.Однако,основным направлением в творчестве певицы являлась европейская классическая музыка.Владимир Спиваков считал ее великим исполнителем произведений Моцарта.Кроме выщеупомянутого профессионализма Аракс Давтян была необыкновенно хорощим человеком и исключительной личностью,обладавшей большим артистизмом,доказательством чему является созданный ею блистательный образ в фильме “Вокальные параллели” режиссера Р.Хамдамова. Аракс Давтян скончалась 28 июля 2010 г. в одной из московских больниц и была похоронена в городском пантеоне в г.Ереване,в Армении.
Արաքս Աշոտի Դավթյան
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանը տարիներ շարունակ փայլել է աշխարհի լավագույն բեմահարթակներում: Նա ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող <<Վիոտիի անվան մրցույթը>> (1986թ.): Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում, ինչպիսիք են` <<Կարնեգի Հոլլ>>(Նյու Յորք), <<Գավո>>(Փարիզ) , << Գեբաու>> (Ամստերդամ), <<Սենթըր Հոլլ>>(Տոկիո) և այլն, համագործակցել է հանրահայտ արտիստներ` Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Տամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմի>> (դասական երգացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի <<Գեբաու>> դահլիճում 1988թ.-ին, որի տեսագրությունը պահպանվում է մինչ օրս: Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ Թատրոնի հետ, որտեղ դիրիժոր Ալգիս Ժուրայտիսի հրավերով կատարել է Վիոլայի դերերգը Վերդիի <<Տրավիատա>> օպերայում: Նշանավոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (կոնսերվատորիայի պրոֆեսոր), նաև Մոսկվայում, ուր աշխատէց մինչև կյանքի վերջ:
Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երգացանկ, որի մեջ մտնում էին հայկական և ռուսական դասական մի շարք գոհարներ, ինչպես նաև` հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն Դավթյանի գլխավոր <<մասնագիտացումը>> եվրոպական դասական երգացանկն էր և նա, ինչպես ասում է Վլադիմիր Սպիվակովը, շարունակում է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարման մեծագույն վարպետը:
Բացի վերը նշված մասնագիտական արժանիքներից Արաքս Դավթյանը շատ հետաքրքիր մարդ էր և բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է մոսկվայաբնակ ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի <<Վոկալ զուգահեռներ>> խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:
Արաքս Դավթյանը կյանքից հեռացավ 2010 թվականի հուլիսի 28 –ին, վաղ առավոտյան, Մոսկվայի կլինիկաներից մեկում, գլխուղեղի կաթվածից: